«Միքայելյան» ընկերությունը ճանաչվել է Իրանի Ազգային հզորության ապրանքանիշ (բրենդ)

«Միքայելյան» մսամթերքների և պահածոների ընկերությունը ճանաչվել է Իրանի Ազգային հզորության ապրանքանիշ (բրենդ)` արժանանալով «Ազգային հզորություն» բարձրագույն շքանշանի:

Այս մասին «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ,«Ալիք» օրաթերթը տեղեկանում է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Ղուկասյանից:

Վերջինս տեղեկացրեց, որ ընկերությունը ստացել է հատուկ հրավեր մասնակցելու ապրիլի 30-ին «Ազգային ապրանքանիշ, ազգային հզորություն» հատուկ միջոցառմանը, որի ընթացքում ընկերությունը պարգևատրվելու է «Ազգային հզորություն» բարձրագույն շքանշանով:

Սա, անկասկած, մեծագույն հաջողություն է 86 տարի շարունակ Իրանի մսամթերքների և պահածոների շուկայում աշխատող և իր որակյալ արտադրանքի համար բարի համբավ վաստակած «Միքայելյան» մսամթերքների և պահածոների ընկերության վերջինիս գործադիր տնօրեն Գևորգ Ղուկասյանի համար, որի անմիջական ջանքերով է պայմանավորված ընկերության այսօրվա վերելքը:

Scroll Up