«Հայոց այբուբենի սահմանը» ծրագրի շրջանակներում ռուսաստանաբնակ փոքրիկները ծանոթացան հայկական մանրանկարչությանը

«Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը և Օմսկի «Լույս» հայկական մշակութային կենտրոն» տարածքային հասարակական կազմակերպությունը համատեղ ձեռնարկեցին «Իմ այբուբենը» մանրանկարչական գունավորման ժողովածուի նվիրաբերումը Օմսկ քաղաքում գործող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի սաներին:
Այսպես՝ գործարկվեց «Հայոց այբուբենի սահմանը» մշակութային ծրագիրը, որով նախատեսվում է միջնադարյան հայկական մանրանկարչության անզուգական պատկերներով ստեղծված (կիրառված են դեռևս 13-րդ դարում Թորոս Ռոսլինի, Թորոս Տարոնացու կողմից ստեղծված մանրանկարները) «Իմ այբուբենը» ժողովածուի տարածումը աշխարհում ապրող բոլոր հայ երեխաների համար, ովքեր սովորում են հայոց այբուբենի տառերը: Ծրագիրը գործելու է տասը տարի:
Ժողովածուի հիմնական նյութը տրամադրել է մեր հիմնական գործընկեր Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ազգային կառույցը՝ Մատենադարանը:
Աշխարհի 70-ից ավելի երկրներում հայ երեխաները մի օր իրենց կյանքում առաջին անգամ սկսում են սովորել գրել տառերը: Հայոց այբուբենի տառերը սովորում են նրանք, ովքեր հաճախելու հնարավորություն ունեն հայկական դպրոցներ, կամ նրանք, ում ծնողները նախընտրում են կրթությունը հայկական դպրոցներում:
Մեր համատեղ գոծունեության առաքելությունը հայոց այբուբենի տարածումն է ՌԴ հայ համայնքներում և մասնավորապես՝ Սիբիր դաշնային շրջանում գործող հայկական բոլոր դպրոցներում:
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ …
«Իմ այբուբենը» ժողովածուն հայ երեխաների և հայրենիքի միջև հոգևոր կապն է, անքակտելի մի հանգույց, առերևույթ ու բազմագույն, հոգուց հոգի ձգվող այն կամուրջը, որի սյուները հայոց այբուբենի անզուգական տառերն են: Այդ կամուրջը հայ ծաղկողների կողմից բացառիկ տաղանդով գունազարդվել է տասնյակ դարերի ընթացքում՝ հայոց տառերի կենդանացած, շունչ ու բույր առած պատկերներով: Ժողովածուն տարածվում է «Հայոց այբուբենի սահմանը» մշակութային նոր ու համարձակ, բազմակողմ ու բազմաճյուղ ծրագրով, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ, ով կարևորում է հայ դպրոցը, հայ երեխաների հայեցի կրթության հրամայականը, ով ցանկանում է, որ մեր մոլորակում հայերենը հնչի զի՜լ, լինի անվե՜րջ, անվե՜րջ ու անկա՜նգ հնչի, քանի որ հայերենը մարդկության ազատության լեզուն է:
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Մենք հրավիրում ենք համագործակցության բոլորին՝ բոլոր նրանց, ովքեր անձնական հոգածություն ունեն հայ դպրոցի զարգացման, հայ երեխաների հայեցի կրթության ու մեր ապագայի նկատմամբ: Սիրով կսպասենք ձեր առաջարկոթյուններին, կարծիքներին, մոտեցումներին ու նաև՝ բոլոր դիտողություններին:
ՌԴ տարածքում «Հայոց այբուբենի սահմանը» մշակութային ծրագրի գործարկմանը մասնակցող գործընկերների մասնակցության եղանակները կքնարկվեն համատեղ՝ բոլոր կողմերի անմիջական մասնակցությամբ: Ծրագրին մասնակցելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով, զանգահարելով, գրելով մեզ՝
ՀՄԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ: Հասցե՝ ՀՀ ք. Երևան,Թումանյան 8/, Տնօրեն՝ Արմեն Օհանյան (+37491 42 81 60 ),
Աշխատակազմի ղեկավար՝ Նաիրա Կարապետյան (+374 91 14 34 31), հեռ-եր՝(010-54-00-13),
էլ.փ ՝armenian-miniature@mail.ru
«Լույս–ՀՄԿ» Օմսկի ՏՀՀ: Հասցե՝ ՌԴ, ք.Օմսկ, փ. Սուվորովի 10/ա , Նախագահ՝ Գայանե Հակոբյան(890-43-22-54-59),
Աշխատակազմիղեկավար՝ Ռուբինե Հակոբյան (091 111 660) ,
հեռ՝ (3812 -551767), էլ.փ՝ omsklujs@mail.ru