Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել չթռչել «Թուրքական ավիաուղիներ»-ով

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով:
«Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, Կիպրոսն օկուպացնող, քրիստոնյաներին ճնշող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»,- կազմակերպությունը գրել է Twitter-ի իր էջում: