Արցախում բացահայտեցի ամենաջերմ եւ հյուրասեր մարդկանց. իսպանացի լուսանկարիչ

Իսպանացի ճանապարհորդ եւ լուսանկարիչ Ալեքս Դոմենեկն անցյալ տարի ավտոստոպով ճանապարհորդել է Լեռնային Ղարաբաղում, որի ժամանակ իր աչքով է տեսել շրջանում պատերազմի թողած հետեւանքները։
Դոմենեկը իր ճանապարհորդության մասին պատմել է Business Insider կայքին եւ ներկայացրել Ղարաբաղում արված լուսանկարների շարք։
Նրա խոսքով՝ Ղարաբաղում նա ապրել է Ստեփանակերտում՝ մի ընտանիքի պատկանող հյուրատնում։ «Նա ոչ միայն ապրել է հյուրատնում, այլ նաեւ նախաճաշել է ընտանիքի հետ։ Ամենօրյա նախաճաշը ներառում է հաց, կարագ, ձու եւ տնական ջեմ»,-նշված է հոդվածում։
Դոմենեկը պատմել է, որ չնայած պատերազմին, Ստեփանակերտը «վերականգնված եւ վերանորոգված» տեսք է ունեցել իր այցի ժամանակ։ «Ես իմ համար բացահայտեցի ամենաջերմ եւ հյուրասեր մարդկանց»,-news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։