Վիշտն ակամայից կրկնապատկվում է, երբ կյանքից հեռանում են թանկ ու հարազատ մարդիկ

ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ,

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ, ՆՐԱ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ 

Խոր ցավով տեղեկացանք մեր տաղանդաշատ հայրենակցի՝ կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանի անժամանակ մահվան մասին:

Դժվար է հաշտվել անդառնալի կորստի հետ: Երբ կյանքից հեռանում են թանկ ու հարազատ մարդիկ, ովքեր դեռևս ունեին ապրելու տարիներ, բազում նպատակներ ու ծրագրեր, ստեղծագործելու և արարելու տաղանդ ու ձգտում, վիշտն ակամայից կրկնապատկվում է:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում մեր սիրելի հայրենակցի հարազատներին, մերձավորներին, ընկերներին:

Մարիայի բարի անունն ու հիշատակը միշտ վառ կմնան բոլորիս սրտերում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up