2018 թ. հունվարի 24-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 23 զոհված զինծառայողի ընտանիք և 11 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է տվել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիքի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/viravor-zinvor-600x334.jpg)
Հունվարի 24-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել 1-ին խմբի զինհաշմանդամ, շարքային Արսեն Արտավազդի Հովակիմյանին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը։
Զինծառայողին 20 տարվա ընթացքում կտրամադրվի նաև ամսական 200 000 ՀՀ դրամ:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար»: