Կարևորվեց սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/logo-naxararutyun.jpg)
Հունվարի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում կառուցվածքային ստորաբաժանումների հետ նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում՝ տեղի ունեցավ խորհրդակցություն նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության աշխատակիցների հետ, որին մասնակցեց աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը:
Վարչության պետ Լ. Անտոնյանը ներկայացրեց ՀՀ-ում հաստատված սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ 2017թ. ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, անդրադարձավ ընթացիկ տարվա ծրագրերին և անելիքներին:
Նախարարը կարևորեց 2018թ. գերակա խնդիրների կատարման առաջնահերթությունը, սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին տարածաշրջանի երկրների երիտասարդության ակտիվ մասնակցության ապահովումը: Ընդգծվեց տարածաշրջանում մասնագիտական ցանցերի ստեղծման, առկա ցանցերի ընդլայնման անհրաժեշտությունը: