Տարին հարուստ կլինի կրթամշակութային և երիտասարդական ծրագրերով

Հունվարի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության հետ, որին մասնակցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրեց 2017թ. ընթացքում կատարած աշխատանքները, նշեց առաջիկա անելիքները:
Նախարարը կարևորեց 2018թ. կրթամշակութային և երիտասարդական ծրագրերի, Սփյուռքի կրթօջախներին դասագրերի առաքման, «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, «Իմ Հայաստան» փառատոնի, ինչպես նաև՝ Երևանի 2800 ամյակի, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակի և նախարարության 10 ամյակի միջոցառումների պատշաճ կազմակերպումը և իրականացումը: