Հայաստանի քաղաքացիները Տաջիկստան կայցելեն առանց վիզայի

Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները փոխադարձաբար միմյանց երկրներ կայցելեն առանց վիզաների: Հայաստանի Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

Համաձայնագրով կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր:   Համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում:

Scroll Up