Թելմա Ալթունից Ծար համայնքի երեխաները հեծանիվներ են նվեր ստացել

Հայազգի լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունի նախաձեռնությամբ այսօր Շահումյանի շրջանի Ծար համայնքի 7 երեխա հեծանիվներ նվեր ստացան:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել Արցախում արկածային ու արշավային զբոսաշրջության զարգացմանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Հայ լեռնագնացների միությունը և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

2017 թվականի մայիսին «Ճանապարհ» արշավային երթուղով անցնելով շուրջ 280 կիլոմետր՝ Թելմա Ալթունը Հայաստանից հասավ Արցախ:

Հայազգի արշավորդուհու նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն էր «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում և Արցախում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտեզ:

 

Scroll Up