ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Դեկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության մասնակիցները զեկուցեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին, քննարկեցին առաջիկա անելիքներն ու միջոցառումները:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց տարեվերջյան միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

Ամփոփելով տարին՝ նախարարը շնորհավորեց նախարարության աշխատակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և հույս հայտնեց, որ գալիք տարին կլինի ավելի բեղմնավոր և արդյունավետ:

Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

Scroll Up