Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև

Դեկտեմբերի 20-ին Վալենսիայի շրջանային Պատգամավորության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում «Արարատ» հայկական միության ներկայացուցիչների և Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի եվ Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի հետ։ Այս մասին  «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Արարատ»  հայկական միությունից:

Միության նախագահ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր՝ հակիրճ ներկայացնելով Ցեղասպանության պատմությունն ու փաստը՝ շեշտելով Իսպանիայի և մասնավորապես Վալենսիայի կողմից ճանաչելու կարևորությունը։

Խոսե Էնրիկե Ագուարն ու Դոմինգո Ռոխոն հանձնառու են դարձել Վալենսիայի խորհրդարանում եվ Պատգամավորության շրջանային հանձնաժողովում ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը։

 

Scroll Up