Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Ֆրանսիա և Շվեյցարիա. լուսանկարներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Մարսելի, Լիոնի, Վալանսի, Դեսինի, Գրենոբլի քաղաքապետերի հետ, այցելել հայկական կրթամշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցել տարբեր քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Սփյուռքի նախարարը մասնակցել է Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակին նվիրված տոնակատարությանը, Վալանսի «Ռադիո A»-ի 35-ամյակին նվիրված միջոցառմանը, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հիմնադրման 25-ամյա հոբելյանին:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է այցը լուսանկարների միջոցով: