Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  նոյեմբերի 24-ին Մարսելում ՀՀ հյուպատոսությունում հանդիպում է ունեցել Մարսել քաղաքի և մերձակա տարածքների հայկական կազմակերպությունների և կառույցների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի տնտեսական զարգացման, Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարությունների, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը և այլք:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության պարգևներ է հանձնել համայնքային գործիչներին:

Scroll Up