Discovery. Հայաստանում է գտնվում ամենաերկար ու ամենահրաշալի Zipline-ը

Հայաստանում է գտնվում  աշխարհի ամենաերկար  ու ամենահրաշալի Zipline-ը: Discovery ամերիկյան հեռուստաընկերությունը  ցուցադրել է  տեսանյութ, որտեղ Zipline –ի բարձրությունից ներկայացված են Հայաստանի բնապատկերները:

Ծրագրի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պատմել է դրա իրականացման մասին.
«Ես կարող էի աշխատել օրական  20 ժամ, դա անհնարին էր թվում: Ես ցանկանում էի մարդկանց ստիպել՝ հավատալու, որ դա հնարավոր է: Մենք պատրաստվում էինք բացել ամենաերկար զիփլայնն աշխարհում, այն 2770 մետր երկարություն ունի: Դա մի գաղափար էր, որի նպատակը յուրաքանչյուր մարդու ադրենալին նվիրելն է»:

Նշվում է, որ թռիչքի տևողությունը երեք րոպե է, առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ, գրում է panorama.am-ը:

Scroll Up