Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելում մասնակցել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 24-ին «Լը Սեզար» կինոթատրոնում մասնակցել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրմանը: «Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ,  միջոցառման ընթացքում տեղի է ունեցել  Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: 2017 թվականի մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլը` «Մարսել Պանյոլ, 1895-1974թթ. մի կյանքի ալբոմ» գրքի համար:

Մինչ գրական մրցանակի հանձնումը, տեսաուղերձով ներկաներին ողջունել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյեն, ինչպես նաև շնորհավորել է Երևանի, Մարսելի քաղաքապետերին՝ երկու քաղաքների համագործակցության և բարեկամության 25-ամյակի առթիվ:

Ավելի ուշ Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման տոնակատարությանը և համերգին, պարգևներ է հանձնել երգչախմբի անդամների:

 

Scroll Up