Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, նախարարը կայցելի Մարսելի, Վալանսի, Լիոնի, Գրենոբլի, իսկ Շվեյցարիայում` Ժնևի հայկական համայնքներ, հանդիպումներ կունենա կրթամշակութային, համահայկական, հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ, պարգևներ կհանձնի համայնքային գործիչներին, ինչպես նաև կմասնակցի մի շարք միջոցառումների և հոբելյանական տոնակատարությունների:
Այցի շրջանակներում Հրանուշ Հակոբյանը կհանդիպի նաև Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանին և Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենին: