Թուրքիայում գտնվող հայկական դպրոցները պայքարում են իրենց գործունեությունը շարունակելու համար

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցները                  (ներկայում 24 դպրոց) պայքարում են իրենց գործունեությունը շարունակելու համար, հաղորդում է Hurriyet Daily Newsը:

Թուրքիայում գործող թվով քիչ հայկական դպրոցները ևս խնդիր են հայերի համար: Չնայած Թուրքիայում ապրող մոտ 60000 հայերին ու այնտեղ գործող 16 հայկական դպրոցներին` միայն 3000 աշակերտ է ուսում ստանում հայկական դպրոցներում:

«1950-ականների վերջին Թուրքիայում գործում էր մոտ 25 դպրոց, որտեղ ուսում էր ստանում մոտ 9000 աշակերտ: Ներկայում գործող 16 դպրոցներում սովորում է 3000 աշակերտ: Երբ Թուրքիայում փոխվում է կրթական համակարգը, դա ազդում է նաև մեր դպրոցների վրա», – ասել է Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի հիմնադիր Արսեն Արշըքը, ապա ավելացրել է. «Քանի որ ավագ դպրոցներ ու համալսարաններ ընդունվելու համար քննություններն անցկացվում են կենտրոնացված  համակարգով, ծնողները ցանկանում են, որ նույնիսկ ֆիզիկայի ու մաթեմատիկայի նման առարկաները ևս դասավանդվեն թուրքերենով, չնայած որ մենք իրավունք ունենք դրանք մատուցել հայերենով», գրում է akunq.net-ը:

Scroll Up