Նոր Ջուղայի հայ կանայք օժանդակություն են ցուցաբերել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի տուժածներին

Նոյեմբերի 15-ին Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միության վարչությունը մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, նախատեսված սննդամթերքների, հագուստների և այլ անհրաժեշտ պարագանների փաթեթավորման և աղետի գոտի առաքելու նպատակով Սպահանի «Բարեկեցություն» կազմակերպությանը հանձնելու գործին համագործակցություն ցուցաբերեցին անդամուհիներն ու միության մի շարք բարեկամներ:
Նշենք նաև, որ այս առիթով Կանանց գթության միություն է այցելել Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծայրագույն վարդապետ Քեչեջյանը, որը բարձր գնահատելով նախաձեռնությունը՝ հաջողություն է մաղթել միությանը` աստվածահաճո աշխատանքներ կատարելու առումով:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 16-ին միությունը ստացել է օժանդակություններ` հայ և պարսիկ հայրենակիցներից, որոնք կառաքվեն աղետի վայր: