Հայրենիքը սկսվում է սահմանից

Օրերս ԵՊՀ- ում տեղի ունեցավ «Հայրենիքը սկսվում է սահմանից» գրքի քննարկումը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արփի Սեթրակը, գրքի հեղինակ՝ Տաթև Սուքիասյանի համար սա առաջին աշխատանքն է: Գիրքը բաղակացած է 2 վիպակից: Դեպքերը տեղի են ունենում Քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն հեղինակ անմիջական դեպքերը չի ներկայցրել, այլ հերոսներին տարբեր իրավիճակների մեջ դնելով՝ բարձրացրել է որոշ խնդիրներ: Տաթևի եղբայրն այդ ժամանակ եղել է ծառայության մեջ և նույնպես մասնակցել է պատերազմին:

Հեղինակն ասաց, որ գիրքը գրել է 10 օրվա ընթացքում ու նույնիսկ պատահել է, որ աշխատել է գիշերները:

Ուսանողները ընթերցել էին գիրքը և հեղինակի հետ քննարկեցին այն: Գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ զորամասերին:

Լուսանկարները՝ հեղինակի

 

Scroll Up