Հայ շախմատիստները՝ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Կարեն Գրիգորյանը կմասնակցեն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվելիք Եվրոպայի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին:

Մրցումները կկայանան դեկտեմբերի 13-15-ը: Մրցաշարին կմասնակցեն եւս մի քանի այլ հայ շախմատիստներ, փոխանցում է Armchess-ը։ 

Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էին նաեւ Վարշավայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը, որտեղ գրավել էին չորրորդ տեղը:

NEWS.am Sport

Scroll Up