«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Ձեռակերտ արվեստի և կենդանի պատկերներով աշխատանքների պատրաստման եզակի ցուցահանդես Նոր Ջուղայում. լուսանկարներ

Հոկտեմբերի 19-ին և 20-ին հովանավորությամբ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծայրագույն վրդ. Քեչեջյանի և կազմակերպությամբ Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության  Մշակութային միավորի, նույն միության հանդիսությունների դահլիճում գեղեցիկ մտահղացմամբ տեղի ունեցավ արվեստի  զանազան ճյուղերի բացառիկ նմուշների ցուցահանդես, ինչը զուգորդված էր նույն աշխատանքների պատրաստման կենդանի  ցուցադրությամբ`վարպետների միջոցով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, ձեռնարկը նվիրված էր Սրբոց թարգմանչաց և Հայ մշակույթի օրվան, որի բացումը կատարվեց թեմակալ առաջնորդի ձեռամբ: Ցուցահանդեսի բացման ծրագրին հրավիրված և ներկա էին  Շահինշահրի հայ համայնքի հոգևոր տեսուչ Տ. Անանաիա ծայրագույն վրդ. Գուճանյանը, քահանհից դասի, ազգային իշխանության և ազգային այլ մարմինների ու Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ և միութենականներ:

Ներկաներին ողջունեց  հաղորդավարուհի Մեղրի Ղուկասյանը և հակիրճ  բնութագրականով անդրադարձավ ազգերի ու ժողովուրդների մշակույթի և քաղաքակրթության զարգացմանը նպաստող  արվեստի անգնահատելի դերին և կենտրոնացավ հայկական համայնքներում հատկապես՝ Նոր Ջուղայում հայ մշակույթի և արվեստի պահպանմանն ու զարգացմանը և բացատրեց ցուցահանդեսում ներկայացված ավանդական և նորաձև արվեստների մասին, որից հետո երիտասարդների միջոցով ներկայացվեց հին ու նորաձև զարդարանքի, հարսանեկան  պարագաներ:

Բեմային ծրագրի ավարտին ներկանները շրջեցին ցուցահանդեսով և դիտեցին  արվեստի անզուգական նմուշներ և տվյալ ճյուղի վարպետներից ստացան տեղեկություններ` պատրաստման  եղանակի  և  օգտագործված նյութերի մասին: Ցուցահանդեսն իր շքեղությամբ և այն, որ արվեստի զանազան ճյուղերի վարպետներին համախմբել էր  միության հարկի ներքո, վկայում  էր կատարված կազմակերպչական և միասնական ու անշահախնդիր հսկայական և դժվարին աշխատանքի մասին , ինչը Սփյուռքի պայմաններում ամենայն վստահությամբ պիտի որակել իր տեսակի մեջ եզակի և բացառիկ  նախաձեռնություն:

Երկօրյա ցուցահանդեսը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց ոչ միայն համայնքի անդամների, այլ նաև ցուցահանդես այցելած եվրոպացի զբոսաշրջիկների կողմից, ինչը զարմանք և հիացմունք պատճառեց նրանց:

Նշենք, որ ցուցադրված արվեստները ներկայացնում էին հետևյալ  վարպետները` ոսկերչություն և  արծաթագործություն` Զարեհ Հովսեփյանը, Ռազմիկ Հովսեփյանը և Ալֆրեդ  Միրջանյանը, հարսանեկան զարդանախշած շաքար` Արփինե Խաչիկյանը, կանաչ-կարմիր` Շաքե Ղարիբյանը, Մարաշի ասեղնակար` Երանուշ Թահմազյանը  ,Ջուղայի ֆիլա` Իզաբել Կարապետյանը, զարդարանքի պարագաներ` Շաքե Մովսիսյանը, գորգագործություն` Ծաղկուշ Ափելյանը, մաքուքագործություն՝ Հերմինե Այվազյանը, կեռասեղնագործություն` Կարինե Մինասյանը, շուրջառ` Անահիտ Աղախանյանը, ասեղնագործություն` Լիդա Սիմոնյանը, փայտագործություն` Սարո Տեր-Մարտիրոսյանը, գրքի կազմարարություն` Հրաչ Տեր- Հովհաննիսյանը և Անի Շահիջանյանը, ձեռքի տպագրություն (մետաղյայ կաղապարներով)` Գեղանի Առաքելյանը , նկարչություն` Մետաքսիա Միրզայանը և նրա  սաները, քարագործություն` Սուրեն Մինասյանը և ջուղայեցիններին հատուկ Եուխա կոչվող թխվածքի պատրաստում` Լինա Հարությունյանը, նաև ջուղաեցու հարսանիքների անբաժան քաղցրավենիքներ` լովզը և թութը, որոնցով հյուրասիրվեցին այցելունները:

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ին Մշակութային միավորի վարչությունը  կազմակերպել էր ընդունելություն` ի պատիվ ցուցահանդեսի մասնակիցների և կազմակերպչական աշխատանքներին աջակցություն ցուցաբերած միավորի «Կռունկ» համույթի պատախանատուներին, որի ընթացքում շնորհակալագրերով և ցուցահանդեսի բացման ծրագրի սկավառակներով պարգևատրեց մասնակիցներին, իսկ Մշակութային միավորի «Կռունկ» համույթի ասմունքի բաժնի ղեկավար Ռիմա Սիմոնյանին  հանձնեց նաև ծաղկեկողով` ցուցահանդեսի մտահղացումը ներկայացնելու համար:

Լուսանկարները` հեղինակի և Գևիկ Խաչատրյանի

Scroll Up