Լիբանանյան մայրիները հասան Հայաստան. տեսանյութ

Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում հավաքված մարդիկ անհամբեր չվացուցակի լուսատախտակին են նայում, սպասում են Բեյրութ-Երեւան ինքնաթիռի վայրէջք կատարելուն, կատակում են՝ եկել են տնկիներին դիմավորելու: Եվ իսկապես, Լիբանանում Հայաստանի դեսպանի օդանավից դուրս գալուց հետո տուփերով սպասարահ բերվեցին նաեւ լիբանանյան մայրիների տնկիները՝ «դիվանագիտական բեռ» հավակնոտ անվան տակ:
Նվերի հասցեատերերը խոստանում են՝ ջանք չեն խնայի, որ այս ծառատեսակն իրեն լավ զգա Հայաստանում, սակայն վերջնական եզրակացության համար մոտ երկու տարի կպահանջվի՝ դեռ պետք է տեսնեն՝ կպչում են ծառերը, թե ոչ, ինչպես են անցկացնում ցրտաշունչ ձմեռն ու չոր ամառը:
Մանրամասները՝ YerkirMedia-ի տեսանյութում.