Ջոն Մալկովիչին այցելել է «Թումո» կենտրոն
Այս օրերին Հայաստանում է հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը, որը մասնակցել է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում հատվածներ է ընթերցել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:
Հոկտեմբերի 12-ին համաշխարհային կինոաստղ Ջոն Մալկովիչը կնոջ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ այցելել է «Թումո» կենտրոն:
Ջոն Մալկովիչն այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Շրջայցից հետո նա թանգարանի հուշամատյանում գրել է. «Ցավոտ դաս»: