Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները` Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի օրակարգում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/IMG_7309.jpg)
Երևանում շարունակվում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության երկրորդ թեմատիկ նիստն անցկացվում է «Հայաստանյան զբոսաշրջության խթանումը՝ որպես մեր պատմության ու մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ» խորագրի ներքո:
Նիստի շրջանակներում ելույթներով են հանդես գալիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Իրանի մշակութային ժառանգությունների և զբոսաշրջության կազմակերպության ներքո՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը, «Հյուրսերվիս» կազմակերպության հիմնադիր Արամ Հակոբյանը:
«Զբոսաշրջության զարգացման հարցում մեծ նշանակություն ունի երկրի ճանաչելիության բարձրացումը, եւ այս առումով կարեւոր է դիվանագիտական դերը: Ոչ պաշտոնական տվյալներով, միայն 10 տոկոսը այցելում է Հայաստան: Զբոսաշրջության կոմիտեի համար թիրախային շուկան է համարվում սփյուռքը, ուստի կոմիտեն ակտիվորեն համագործակցում է բոլոր կազմակերպությունների հետ, որպեսզի բարձրացվի ճանաչելիության մակարդակը։ Մեզ համար շատ կարևոր է զբոսաշրջությունը դիտարկել ոչ միայն որպես Հայաստանին տնտեսական օգուտ բերող, այլ նաև՝քաղաքական գործընթացներին մասնակցելու գրավական», – համաժողովի ընթացքում նշել է է Զարմինե Զեյթունցյանը:
Իրենց ելույթներում պանելի մասնակիցներն անդրադառնում են Հայաստանի և Արցախի զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, համահայկական մշակութային ժառանգության հանրահռչակման և խթանման, տուրիզմի ոլորտում Իրանի ու Հայաստանի փոխգործակցության հետ կապված հարցերին: