«Ծագումով հայեր» հաղորդաշարի հերոսներն արդեն Հայաստանում են

ՀՀ անկախության  26-ամյակին և  «Ծագումով Հայեր» հաղորդաշարի 10-ամյակին  նվիրված տոնական համերգին ընդառաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում, Հայաստան կժամանեն հաղորդաշարի տարբեր տարիների հերոսներ:

Գարո Փալյան, Միշել Լեգրան, Հերնան Բերգամալի Կույումջյան, Բագրատ Ալեքյան, Մարկո Խան, Օրնելլա Մուտտի,  Էլլադա Չախոյան, Սոնա Վան, Վահե Ստեփանյան, Ֆրիդա Ջորդան, Վիգեն Սեփիլյան և այլ անվանի հայեր տոնական այս օրերին Հայաստանում կլինեն՝ շնորհավորելու «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հոբելյանը, ինչպես նաև մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին:

«Բավականին հուզիչ և հետաքրքիր միջոցառում է նախատեսվում: Շնորհակալ եմ բոլոր իմ հերոսներին, ովքեր ընդունել են հրավերս և ժամանում են կիսելու իմ ուրախությունը: Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը, սփյուռքի և մշակույթի նախարարություններին նախապատրաստական ողջ ընթացքում համագործակցության և աջակցության համար»,- նշել է «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:

Scroll Up