«Օգնություն սիրիահայ ընտանիքներին» ֆեյսբուքյան խմբի անդամներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/սիրիահայ.jpeg)
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության անունից խորին շնորհակալություն հայտնել խմբին և դրա նախաձեռնողներին՝ ի դեմս տիկին Նարինե Դավթյանի, Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մի խումբ սիրիահայ ընտանիքների խնդիրները ձեր ուշադրության կենտրոնում պահելու, վերջիններիս կողքին մշտապես լինելու և օրեր առաջ սիրիահայ Սարգսյան ընտանիքին բնակարանով ապահովելու համար:
Նախարարությունը ողջունում և բարձր է գնահատում այն փաստը, որ խմբի նախաձեռնությանը միացել են ոչ միայն բարերարներ, այլև սրտացավ և հայրենասեր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններից, և փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ կառավարությանը Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման, Հայաստանում վերջիններիս հաստատվելու և լիարժեք ինտեգրման գործում:
Մեկ անգամ ևս մեր երախտիքի խոսքն ենք ուղղում ձեզ՝ խմբին և դրա անդամներին մաղթելով շարունակական համագործակցություն և նորանոր համատեղ նախաձեռնություններ:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ