Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ է բացվել

Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, oգոստոսի 21-ին բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ ու Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության հետ պայմանավորվածությամբ:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը: