Նորաստեղծ «Արցախի» առաջին օտարերկրացի ֆուտբոլիստը
Նորաստեղծ երեւանյան «Արցախ» ֆուտբոլային ակումբը համալրվել է առաջին օտարերկրացի ֆուտբոլիստով: Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող թիմի հետ կես տարվա պայմանագիր է կնքել ուկրաինացի ձախ պաշտպան Եգոր Լուգովոյը, որը հանդես կգա 33 համարի մարզաշապիկով, հաղորդում է «Արցախի» մամուլի ծառայությունը:
22-ամյա Լուգովոյը հանդես է եկել Խարկովի «Մետալիստի», Կիեւի «Դինամոյի», Դոնեցկի «Մետալուրգի», Դնեպրոձերժինսկի «Ստալի» պատանեկան եւ երիտասարդական թիմերում: Նրա նախորդ ակումբը եղել է «Սումին»: