ԵԱՀԿ առաքելությունը վաղը շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ առաքելությունը վաղը՝ օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Ըստ Արցախի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Scroll Up