Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտել է իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և հավասար պայքարում զիջել մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:
ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին:
Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս է մնացել քառորդ եզրափակչից: