Տեղի ունեցավ Անի Սարաֆյան-Եփրեմյանի «Իմ երազը» խորագրով ասմունքի երեկոն

Հուլիսի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների և Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ ասմունքող, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետ Անի Սարաֆյան-Եփրեմյանի «Իմ երազը» խորագրով ասմունքի երեկոն:

Երեկոյին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

«Իմ երազը» խորագրով երեկոյի ընթացքում լիբանանահայ ասմունքողը հանդես եկավ հայրենասիրական, քնարական բանաստեղծություններով, և ներկաները ևս մեկ անգամ առիթ ունեցան զգալու հայ քնարերգության ուժն ու գեղեցկությունը:

Անի Սարաֆյան-Եփրեմյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարություններին և Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը գործուն աջակցության և հանդիսատեսին՝ ջերմության և սիրո համար:

Scroll Up