Տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 28-ին, ժ.16:00-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, կենտ­րո­նա­կան մասնաշենք, 6-րդ  հարկ): Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ հետ համատեղ՝ հինգ ուղղություններով:

Փակմանը կմասնակցեն արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր:

Միջոցառման ավարտին   տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Scroll Up