Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առիթով Ուկրաինայում հուշադրամ է թողարկվել

Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի» հուշադրամը:

Դրամահավաքների հավաքածուն կհամալրվի հուշադրամով, որը թողարկվել է ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առիթով:

Ուկրաինայի ազգային բանկի կայք-էջի փոխանցմամբ՝  մետաղադրամը թողարկվել է «Ուկրաինայի ականավոր անհատները» շարքում, որը շրջանառության մեջ է դրվել 35,000 օրինակ տպաքանակով:

«Ականավոր ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հուշադրամի և նամականիշի թողարկումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում Հովհաննես Այվազովսկու ավանդի պետական ճանաչման ակնհայտ վկայությունն է, որն ընդգծում է հայկական ու ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,-AnalitikaUA.net-ի հետ զրույցում նշել է ուկրաինացի տեսաբան, պատմաբան, Ուկրաինայի զինանիշագիտության միության անդամ Մաքսիմ Ցարենկոն:

Ինչպես նախապես հաղորդվել էր՝ երկրի շրջաններում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Նիկոլաևում՝ ցուցահանդեսների շարքով, որտեղ ի պատիվ հայտնի ծովանկարչի՝ կայացել են մի քանի միջոցառումներ: Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել նաև Կիևում:

 

Scroll Up