ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի «Սփյուռք» ամառային դպրոցի և ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

Հուլիսի 21-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կհանդիպի «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Սփյուռքի նախարարը  կներկայացնի Հայրենիք-Սփյուռք գործակցության, հայապահպանության ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

Մասնակիցները հնարավորություն կունենան նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը:

Scroll Up