Թուրքիայում կվերանորոգվի Սվազի Սուրբ Գեւորգ եկեղեցին

Թուրքիայի Սիվաս (Սվազ) քաղաքում գտնվող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այն Հայոց ցեղասպանութունից հետո վերածվել էր զինանոցի: եկեղեցին վերանորոգելու խնդրանքով Սվազի նահանգապետարանի առաջ միջնորդությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Եկեղեցին ներառված է եղել նրա մոտ կառուցված Թուրքիայի ԶՈւ զինվորական 5-րդ ուսումնական բրիգադի Թեմելթեփե կոչված տարածքում: Ռազմական ենթակայությունից այն դուրս է բերվել «Սվազի հայերի բարեկամների միության» միջնորդությամբ:

Սվազի նահանգապետարանը հայտնել է, որ մտադիր են եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսել եկող գարնանը: «Սվազի հայերի բարեկամների միության» նախագահ Սեպուհ Քոչաքը եկեղեցին ԶՈւ բրիգադի հրամանատարության տարածքից դուրս բերելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին: Հայոց ցեղասպանությունից առաջ Սվազի նահանգում 198 եկեղեցի եւ 21 վանք է եղել, որոնց մեծ մասն ավերվել է: Սուրբ Գեւորգ եկեղեցին գտնվում է Սվազի կենտրոնական մասում` «Թավրա բողազը» կոչված տարածքում:

Համահայկական, միջազգային և եկեղեցական

 կառույցների հետ կապերի վարչություն

Scroll Up