ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Management mix» ընկերության հայաստանյան գրասենյակ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/unnamed6.jpg)
Դեկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Management mix» ընկերության հայաստանյան գրասենյակ: «Management mix» ընկերությունը Հայաստանում գործում է 2000 թվականից: Այն հիմնադրել է սփյուռքահայ գործարար Ռաֆայել Սեմերջյանը: Գրասենյակն ունի նաև իր մասնաճյուղերը Կիպրոսում և Լիբանանում:
«Management mix» ընկերությունը զբաղվում է կառավարման և զարգացման խորհրդատվությամբ և ուսուցմամբ, որը ներառում է նաև ներդրումային ծրագրեր, բիզնես խորհրդատվություն, վերապատրաստման ծրագրերի կազմակերպման ու իրականացման խնդիրներ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծանոթացավ ընկերության աշխատանքներին, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև դիտեց ընկերության աշխատակիցների կողմից պատրաստած տեսաներկայացումը:
Հանդիպման ավարտին նախարարը Ռաֆայել Սեմերջյանին մաղթեց հաջողություններ և առաջիկա տարում նոր ձեռքբերումներ: