«Սփյուռք» ամառային դպրոց. Հայի համար լավագույն տեղը Հայաստանն է. Վահագն Մելիքյան

Հուլիսի 6-ին «Սփյուռք» ամառային դպրոցի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների» դասըթացի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Դասախոսության ընթացքում Վահագն Մելիքյանը խոսեց Համաշխարհային արդի մարտահրավերների և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա դրանց հավանական ազդեցության թեմայի շրջանակներում:

Վահագն Մելիքյանի խոսքով շատ արագ զարգացող աշխարհում փոքր ազգերի վիճակը այսօր ավելի է ծանրանում. «Մենք փոքր  ժողովուրդ ենք, փոքր ազգ ենք, բայց շատ մեծ ցանցային հնարավորություններ ունենք: Ես ցավով պետք է նշեմ, որ այդ մեծ հնարավորությունները ունենալով՝ մենք դեռևս չենք կարողանում մեր  ամողջ ռեսուրսը օգտագործել ի նպաստ  թե´  Հայաստանի, թե´ Արցախի  և  թե´ Սփյուռքի, որովհետև ցավալի է, երբ մենք համախմբվում ենք միայն ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ որ կա երկրաշարժ, երբ որ կա պատերազմ, ցեղասպանություն»:

Վահագն Մելիքյանի համոզմամբ աշխարհի բոլոր հայերը պետք է ցանցային մեթոդով կապված լինեն իրար հետ: Առաջին հերթին դա ինֆորմացիայի շատ արագ փոխանցման նպատակ է հետապնդում և ո´չ միայն Հայաստանն է Սփյուռքի հետ կապելու, այլ նաև Սփյուռքը՝ Սփյուռքի:

Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի  մասնակիցներին, ովքեր փորձում են այս ծրագրին մասնակից լինելով պահպանելը կապերը սփյուռքի տարբեր համայնքների իրենք հասակակիցների, իրենց հայրենակիցների հետ:

Այնուհետև Մելիքյանը խոսեց ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների և դրանցից բխող մարտահրավերների շուրջ՝ օրինակ բերելով Սիրայի հայակական համայնքը և  սիրահայության խնդիրները:

Վահագն Մելիքյանի խոսքով՝ հայրենադարձությունը չպետք է լինի միայն ճգնաժամային  իրավիժակում: «Հայրենիք վերադարձը չպետք է լինի պարտադրված, հայրենիք վերադառնում են կամավոր: Ահա այս փիլիսոփայությունը պետք է բոլորը իրենց մեջ ունենան: Լինելով աշխարհի շուրջ 60-ից ավելի երկրներում՝ ես իմ կյանքի փորձից ելնելով կարող եմ ասել, որ ամեն ինչ համեմատության մեջ է պարզ դառնում: Հայի  համար լավագույն տեղը Հայաստանն է՝ այն հող, որը իրեն է պատկանում: Դուք պետք է հասկանաք, որ Հայաստան վերադառնալով դուք գալիս եք որպես այս երկրի, այս հողի տեր»,-նշեց բանախոսը:

Վահագն Մելիքյանը մասնակիցներին խնդրեց մտածել հայ մնալու մասին, հայական արմատներից չկտրվելու մասին, թեկուզև լեզուն չիմանալով: Հորդորեց չամաչել չիմանալուց, այլ ամաչել չսովորելուց:

Հանդիպումը Մելիքյանն ավարտեց մասնակիցներին հետևյալ հորդորը հղելով. «Աշխարհաքաղաքական զարգացումները թեև մեզ լավ բան չեն խոստանում, բայց դա պետք է թևաթափ չանի մեզ ո՛չ Հայաստանում , ո՛չ մեր եղբայրներին Արցախում , ո՛չ ձեզ Սփյուռքում: Ընդհակառակը՝ սա պետք է մեզ ստիպի հետ մղել, կանխազգալ վտանգը ճիշտ ժամանակին և համախմբվածություն դրսևորել: Ահա այս դեպքում միայն մենք կկարողանանք հաասնել միանշանակ հաղթանակների»:

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Արփինե Մուրադյան

Scroll Up