«Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/hame8g.jpg)
ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների բարձր հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ` «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչությունը հուլիսի 6-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպում է «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ՝ 9 արաբ և 1 հայ պատանի երաժիշտների մասնակցությամբ:
Համերգի ընթացքում երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ մեծանուն երգահանների` Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները: