Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքը վերահրատարակվել է թուրքերեն

Ստամբուլում լույս է տեսել պոլսահայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի հայտնի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքի թուրքերեն թարգմանության վերահրատարակությունը, այս մասին tert,am-ը տեղեկանում է kitapyurdu.com կայքից։

Ինչպես հայտնի է՝ Պարոնյանը գրքում խոսում է 19-րդ դարի վերջին պոլսահայ հասարակության առօրյայի ու ներքին համայնքային կյանքի մասին, ինչպես նաև նկարագրում Ստամբուլի՝ այն ժամանակ դեռ հայաշատ 34 խոշոր թաղամաս։

Տարիներ առաջ թուրքերենով լույս ընծայված գիրքը մեծ հաջողություն է ունեցել թուրքալեզու ընթերցողի շրջանում, և որոշակի դադարից հետո «Ջան» հրատարակչությունը նախաձեռնել է գրքի թուրքերեն տարբերակի ևս մեկ՝ արդեն 6-րդ հրատարակությունը։

Scroll Up