Տավուշի մարզում կանցկացվի «Հայ Բույս» փառատոնը
ուլիսի 1-2-ը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի կունենա հայկական բույսերի «Հայ բույս» 3-րդ փառատոնը։ Տավուշի մարզպետարանի հաղորդմամբ, փառատոնը հնարավորություն կտա ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը: Փառատոնի կարգախոսն է՝ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»: Փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10-ին։ Փառատոնի ընթացքում լինելու են ուսուցողական խաղեր և միջոցառումներ ոչ միայն երեխաների, այլև ընտանիքների համար։
Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Իջևանի հայտնի խմբերից մեկը՝ Puzzles’ 5 Pieces-ը, նաև Miqayel Voskanyan & Friends խումբը և Tonatsuyts Folk Theater-ը։
Փառատոնի երկրորդ օրը կլինեն ոտքով արշավներ Տավուշի մարզի գեղատեսիլ վայրերով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերին։ Կլինեն ոտքով արշավներ դեպի Օկոնոխաչ, Սամսոնավանք, Սերվանսիխաչ, որի ընթացքում ուղեկցորդները կսովորեցնեն տարբեր բույսերի օգտագործումը։
Փառատոնին կմասնակցեն նաև հատուկ հյուրեր՝ Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը և այլ երկրների դեսպաններ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կպատրաստվի աշխարհում ամենաերկար բրդուճը։ Փառատոնի մուտքն անվճար է: