Ֆրանսիայում կայանալիք դուդուկի փառատոնը կմեծացնի հետաքրքրությունը հայկական գործիքի նկատմամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/դուդուկ.jpg)
Ֆրանսիայում այս տարի առաջին անգամ դուդուկի փառատոն կանցկացվի:
Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը;
«Մեր հայրենակից Լևոն Չատիկյանի շնորհիվ Ֆրանսիայում տասը տարի առաջ հիմնվել են դուդուկի պետական դասարաններ, որոնք գործում են Ֆրանսիայի երեք կոնսերվատորիաներում: Փառատոնն իրականացվում է այդ կապակցությամբ»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Կոստանդյանը:
Նա հավելեց, որ փառատոնին մասնակցելու են իրենց դպրոցի սաները, որոնց հետ Ֆրանսիա կմեկնեն նաև դուդուկի վարպետներ՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Փառատոնն իրականացվում է Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի՝ Ֆրանսիա կատարելիք շրջագայության շրջանակում: