ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Հայ Ավետարանական Եկեղեցին, որը կազմավորվել է 1846 թվականին հուլիսի 1-ին Կ. Պոլսում, իրականացրել է կրոնական, կրթական, դաստիարակչական, մշակութային, հոգևոր, ավետարանչական, բարեգործական ծառայություններ:
1918-1930-ական թվականների ընթացքում Հայաստանում գործել են հայ ավետարանական համայնքներ:
1918 թվականի հունիսի 7-ին ԱՄՆ-ում գործող հայկական այլ կազմակերպությունների շարքում ստեղծվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ): 1991 թվականի հոկտեմբերին ԱՀԱԸ-ն գրասենյակ է բացել Երևանում, մասնաճյուղեր` Հայաստանի տարբեր քաղաքներում:
1978 թվականին ստեղծվել է Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդը (ՀԱՀԽ)` ընդգրկելով աշխարհի բոլոր Հայ ավետարանական եկեղեցիները:
1989 թվականին Ֆրանսիայի Հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի նախաձեռնությամբ` ստեղծվել է «Հույս Հայաստանի համար» (ՀՀՀ) կազմակերպությունը, որի նպատակն է օգնել երկրաշարժից տուժած շրջանները վերականգնելուն և աջակցել կարիքավորներին:
1994 թվականի հուլիսի 1-ից Հայ Ավետարանական Եկեղեցին Հայաստանում պաշտոնապես վերագրանցվել է «Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի» անվամբ, որի խորհուրդը ղեկավարում են Հայաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների ընդհանուր ծառայությունները:
Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի, Հայ ավետարանչական ընկերակցության և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչն է վերապատվելի դոկտ. Ռընե Լևոնյանը: