«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Երաժշտական փառատոն Ակտոբեում ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ մայիսի 19-ին Ակտոբեում «ՈՒրարտու» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Հայկ Տերտերյանի նախաձեռնու­թյամբ կազմակերպվել է երաժշտական փառատոն՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 96-ամյակին, որին մասնակցել են Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ղազախստանի տարբեր մարզերի հայկական համայնքներից։ Նախօրեին Ղազախստանի Рика ТВ հեռուստատեսությամբ միջոցառման, ինչպես նաև հայ-ղազախական հարաբերությունների մասին ելույթ է ունեցել  դեսպան Արա Սահակյանը։

Փառատոնը լայն արձագանք էր գտել Ղազախստանում։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ մասնակիցների թվում էին ազգությամբ ղազախ 21 երաժիշտներ՝ դաշնամուր, ջութակ. վոկալ։

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրն սկսվեց Ռուսական եկեղեցու բակում տեղադրված Հայկական խաչքարի մոտ և Ակտովում 1937 թ. քաղաքական հալածանքների ու բռնաճնշումների զոհ դարձած հարյուրավոր մարդկանց գնդակահարության վայրում անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց։ Դեսպանն ու համայնքի ներկայացուցիդները ծաղիկներ խոնարհեցին, ծառեր տնկեցին հուշարձանի մոտ։ Ծրագիրը ներառում էր նաև հանդիպում ՂՀ Ակտյուբինսկի մարզպետի հետ։

Փառատոնը մեծ ոգևորություն էր առաջացրել մարզում, որն ի դեպ զբաղեցնում է 300  հզ կմ տարածք, ինչը 10 անգամ մեծ է ՀՀ տարածքից և իր չափերով հավասար է պատմական Հայաստանի տարածքին։ Այստեղ կա ստավաթիվ և կազմակերպված հայկական համայնք։

Նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են հայ-ղազախական բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը, քանի որ արվեստը մերձեցնում և միավորում է մարդկանց։

unnamed-2unnamed-3 unnamed-4unnamed-5

 

 

Scroll Up