«Հեռուստամարաթոն-2013»-ի մեկնարկի արարողություն Թեհրանում

Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:

Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  դերը և գործունեությունը:

Այնուհետև ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները Հիմնադրամին:

 Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր: Այս մասին «Հայերն այսօր»–ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up