Հայաստանում հաստատված սիրիահայ երաժիշտները հանդիպել են Թեհրանի Հայոց թեմի աջաջնորդի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/հանդիպում.jpg)
Մայիս 1-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն Առաջնորդարանի իր գրասենյակում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ երաժիշտներին:
Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Առաջնորդարանից, սիրիահայ երաժիշտներ` Սարգիս Ադամյանը, Ժորժ Գևորգ Սարգսյանը և Շանթ Դանիելյանը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության վարիչ մարմնի կողմից հրավիրվել են Իրան՝ ելույթ ունենալու «Արարատ»-ի ձմեռային ընթրիքների բաժնում:
Եռյակ խումբը մասնակցել է նաև «Արարատ» մարզավանի «Սասունցի Դավիթ» սրահում տեղի ունեցած ապրիլյան գլխավոր ձեռնարկի գեղարվեստական հայտագրին:
Երաժիշտներին ընկերակցում էին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության վարիչ մարմնի անդամներ Մելինե Ծատրյանը և Անահիտ Նազարյանը:
Սրբազան Հայրը մեծապես գնահատել է հյուրերի այցը Առաջնորդարան, զրուցել երիտասարդների հետ իրենց աշխատանքների մասին և հաջողություն մաղթել երաժիշտներին: