Թեհրանահայ աշակերտները ոգեկոչեցին Ցեղասպանության 102-րդ տարելիցը

Ապրիլի 19-ի առավոտյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման աշակերտական ծրագիրը Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Սասունցի Դավիթ» սրահում:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Թեհրանի «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ Թեհրանի Հայոց թեմի կրթական խորհրդի միջոցով կազմակերպված ծրագիրը նախատեսված էր Հայոց միջնակարգ օղակում սովորող աշակերտների, նաեւ` ուրբաթօրյա դասընթացներին մասնակցող աշակերտների համար:

Ծրագիրը մեկնարկեց «Մարի Մանուկյան» դպրոցի աշակերտական երգչախմբի Տերունական աղոթքի կատրումով, որին հաջորդեց  ծաղիկների մատուցման արարողությունը, որտեղ աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության եւ Արցախյան քառօրյա պատերազմում զոհված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջեւ:

Միջոցառումը հագեցած էր ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, աշակերտների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրվեց տեսաֆիլմեր, որոնց թվում էր` «Ավրորա» մրցանակաբաշխության մասին պատմող ֆիլմը:

Ընթացքում աշակերտները բարձրաձայն կանչերով եւ լոզունգներով իրենց ցասումն ու բողոքն արտահայտեցին ընդդեմ բռնակալ Թուրքիա պետության` պահանջելով Հայ դատի արդար ու վերջնական հանգուցալուծումը:

Միջոցառումն ավարտվեց «Սարդարապատ» երգով:

%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b61 %d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b62 %d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b63 %d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b64

 

 

Scroll Up