Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ բողոքի ցույց Հաագայում. ուղիղ
Այս պահին Հաագայի Het Plein հրապարակում՝ Նիդերլանդների խորհրդարանի մոտ, մեկնարկել է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին առիթով կազմակերպած միջոցառումներից առաջինը: «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ բողոքի հանրահավաք-ցույցին նախատեսված է նաև Նիդերլանդների մի քանի պատգամավորների ելույթներ:
Քիչ առաջ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակության անդամներից մի քանիսը մտան խորհրդարանի շենք’ փոխանցելու պահանջագիր, որտեղ հորդոր է արվում հստակ կիրառել խորհրդարանի կողմից Ցեղասպանությանը վերաբերվող դրույթները: Այնուհետև նրանք նորից միացան Հաագայի Het Plein հրապարակում կազմակերպած բողոքի ցույցին: