Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Շուշիի մզկիթի պատճառով

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Շուշիում իրանական պատմա-մշակութային հուշարձանի՝ «Վերին մզկիթի» շրջանում հնագիտական պեղումներին իրանցի հնագետների խմբի մասնակցության առնչությամբ:
Ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի խոսքերով՝ «մզկիթի վերականգնման քողի ներքո հայկական կողմը փորձում է ոչնչացնել դրա ադրբեջանական ծագման մասին վկայող բոլոր էլեմենտները», փոխանցում է Armedia-ն:
Շուշիի մզկիթը մշտապես բաց է եղել պատմաբանների, հնագետների և այլ մասնագետների համար: Իսկ մզկիթի իրանական մաշկութային կոթող լինելու հարցում կարող են կասկածել միայն ադրբեջանցի մասնագետները, սակայն դա Ադրբեջանի և Իրանի պարզաբանելու թեման է…
Նշենք, որ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվում են հնագիտական պեղումներ: