«ԵկԱրցախ» վերնագրով նոր երգ է հրապարակվել. տեսանյութ

Արցախի մասին հրապարակվել է «ԵկԱրցախ» («#EkArtsakh») վերնագրով նոր երգ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի ձայներ» երաժշտական համույթի անդամ, երգի կատարող Ալեքսան Ասրյանն ասել է, որ խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է:
«Երգի ստեղծմանն ու հրապարակմանն օգնել են «Արցախի ձայներ»-ի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը և երաժշտական համույթի անդամները: Այս երգով ես հորդորում եմ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որ այցելեն Արցախ ու տեսնեն մեր դրախտավայր երկիրը՝ նրա մաքուր օդը, գեղատեսիլ բնությունը, հազարամյա մշակույթը»,-ասել է Ա. Ասրյանը և տեղեկացրել, որ այդ երգով ինքն իր առաջին քայլերն է անում երգարվեստում: